Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է ՆԳ նախարարի հետ
Սեպտեմբերի 27-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ։ Տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Ըստ տեղեկության, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի համագործակցությանը՝ այդ թվում երկու պետությունների իրավապահ ծառայությունների միջև։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև սերտ փոխգործակցությունը՝ առկա մարտահրավերներին դիմագրավելու հարցում։