Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանցից մեկը մահացել է
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է. այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ըստ ԱՆ-ի՝ վիրավորում ստացածներից երկուսի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Հիշեցնենք, որ հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել քաղաքացիական 7 անձ: