Ղազախստանի սենատը բացառել է Առաջին նախագահի օրը պետական տոների ցուցակից
Ղազախստանի խորհրդարանի սենատը սեպտեմբերի 22-ի լիագումար նիստում օրենք է ընդունել «Ղազախստանի Հանրապետության կինեմատոգրաֆիայի, մշակույթի եւ տոների հարցերի մասին առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու վերաբերյալ»:
Այդ մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ղազախստան» գործակալության թղթակիցը: Փաստաթուղթը ներկայացվել է պետության ղեկավարի ստորագրմանը: Օրենքը բովանդակում է ուղղում, որի համաձայն Առաջին նախագահի օրը բացառվել է պետական տոներից եւ դրվել «հասարակայնորեն կարեւորների» խմբում՝ Պետական խորհրդանիշերի օրվա, Երախտագիտության օրվա եւ այլնի համանմանությամբ: Փաստաթղթում նաեւ առաջարկություններ են մտցվել՝ հոկտեմբերի 25-ը նշել ազգային տոն՝ Հանրապետության օր, դեկտեմբերի 16-ը սահմանել Անկախության օր՝ որպես պետական տոն: Առաջին նախագահի օրը Ղազախստանում նշվում է 2012 թվականի դեկտեմբերի 1-ից:
Ղազախստանի առաջին նախագահը Նուրսուլթան Նազարբաեւն է, որը երկիրը գլխավորել է 1991 թվականից: 2019 թվականի մարտի 20-ին Նազարբաեւը վայր է դրել նախագահական լիազորությունները: Ղազախստանում Հանրեպետության օրն ավելի վաղ նշվել է հոկտեմբերի 25-ին: 2009 թվականին Հանրապետության օրը բացառվել է տոների ցուցակից: Ներկայում Անկախության օրը, որը Ղազախստանում նշվում է դեկտեմբերի 16-17-ին, ազգային տոն է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: