ԱՄՆ-ից սպասում ենք ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն․ Ալեն Սիմոնյան

«ԱՄՆ-ից սպասում ենք գործուն աջակցություն բոլոր հնարավոր ուղղություններով»,-այս մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի ՀՀ-ն ԱՄՆ-ից։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ևս մեկ անգամ ցանկանում է առիթից օգտվելով՝ խնդրել և հորդորել դուրս բերել խոսակցությունից «միջանցք» արտահայտությունը։ «ՀՀ ստորագրած կամ քննարկած փաստաթղթերի մեջ կա մի միջանցք և դա Լաչինի միջանցքն է։

Մնացած բոլոր հիշատակումները կամ սակարկումներ են, կամ թյուրըմբռնում այն քննարկումներին, որոնք որ կան, և չեմ կարծում, որ ճիշտ է, որ մենք այդ քննարկումներին ուժ տանք»,-ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ աջակցությանը և ՀՀ ակնկալիքներին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իրենք սպասում են ժողովրդավարության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն բոլոր հնարավոր ուղղություններով։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս