Շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ամփոփելով Հայաստան և Ադրբեջան կատարած այցերը՝ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարը կպահպանվի.

«Վերադարձել եմ Բրյուսել՝ Բաքվում, Երևանում և նաև Վիեննայում հրատապ հանդիպումներից հետո։ Դժվար և երբեմն զգացմունքային փոխանակումներ ենք ունեցել: Շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունենք, որ հրադադարը կպահպանվի: Պետք է վերադառնալ բանակցություններին»,-թվիթերում գրել է նա:

Տեսանյութեր

Լրահոս