Գեղարքունիքում ռուսական սահմանապահ ուժերի տեղակայման կետի անձնակազմը հարկադրաբար լքել է տարածքը
Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ռուսական սահմանապահ ուժերի տեղակայման կետին: Այս մասին հայտնում է Infoteka24.ru կայքը:
Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը։
Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։
Ըստ կայքի հավաստի աղբյուրի՝ գնդակոծության հետևանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։