Արամ Սարգսյանի դուստրն ամուսնանում է․ հարսանիքին հրավիրված է նաև Նիկոլ Փաշինյանը

Սեպտեմբերի 17-ին Ջրվեժում գործող «Վիլլա» ռեստորանային համալիրում տեղի կունենա սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դստեր՝ Գրետայի, և նրա ընտրյալի՝ Հայկի հարսանիքը։

Հյուրերի ցանկում են իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ, արտախորհրդարանական ուժերի անդամներ։

168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հարսանիքին մասնակցելու հրավեր է եղել նաև Նիկոլ Փաշինյանին, սակայն մինչ այս պահը դեռ պարզ չէ՝ Փաշինյանների ընտանիքը կմասնակցի՞ խնջույքին, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

Նշենք, որ Գրետա Սարգսյանը Արամ Սարգսյանի ավագ դուստրն է, նրան անվանակոչել են տատիկի անունով։

Տեսանյութեր

Լրահոս