Բաժիններ՝

Նա ստում է. 3 նշան, որոնք կօգնեն հեշտությամբ բացահայտել սուտը

Դեմք. շարժուն հայացք և շուրթերի շարժումներ

Հայացքների հանդիպումից խուսափելը ստելու նշան չի: Բայց եթե աչքերը պտտվում են շուրջը, մարդն ավելի հաճախ է թարթում և սեղմում է շուրթերը, ապա կարելի է կասկածել նրա անկեղծությանը:

Ձեռքեր. չափից շատ հպումներ

Անհարմար իրավիճակում մարդը փորձում է հանգստացնել իրեն։ Օրինակ՝ դիպչում է բերանին, աչքերին, ականջներին, քթին, որպեսզի թեթևացնի սթրեսի և անհանգստության զգացումը:

Ոտքեր. խաչել և շարժել

Որպես կանոն, մարդկանց ավելի շատ մտահոգում է դեմքի արտահայտությունը և ձեռքի դիրքը, սակայն «անվերահսկելի» ոտքերը կարող են ջրի երես հանել ստախոսին: Այս շարժումներով մարդն իր մարմնին տալիս է անհամաչափություն, և դա լուրջ հիմք է մտածելու, թե արդյո՞ք նա ճշմարտությունն է ասում։

thevoicemag.ru–ից պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս