Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որից 421 հազար 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 131 թեստավորում,
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 184 հազար 464 -ի: