Ի՞նչ դիտել հանգստյան օրերին. միֆական էակների ընկերակցությամբ
Առօրյա խնդիրները, աշխատանքային հարցերը և խճճված հարաբերությունները ստիպում են աշխատեցնել երևակայությունը և տեղափոխվել հեռու հեռավոր աշխարհներ: Մեկի համար դա օվկիանոսի խաղաղ ափն է, մյուսի համար խորհրդավոր անտառը՝ բնակեցված էլֆերով, փերիներով և հոբիթներով: Այս հանգստյան օրերն առաջարկում ենք նվիրել միֆական էկաների մասին ֆիլմեր դետելուն և ներկայացնում ենք 5 կինոնկար, որոնք արժանի են Ձեր ուշադրությանն ու ժամանակին:
1. «Հոբիթ» եռերգություն
Ֆենթըզի ժանրի հայր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբիթ» վեպի հիման վրա նկարահանված եռերգությունը պատմում է Բիլբո անունով հոբիթի մասին, ով հրաշագործ Գնադալֆի թեթև ձեռամբ կտրվում է իր խաղաղ առօրյայից և բոլորովին անծանոթ հոբիթների հետ մեկնում արկածախնդիր արշավի:
2. «Մատանիների տիրակալը»
«Մատանիների տիրակալը» ֆիլմաշարը ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի եռագրությունն է, որն ունի մեկ ընդհանուր սյուժե և ստեղծված է Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» վեպի հիման վրա։
Այն հանդիսանում է «Հոբիթի» շարունակությունը, որում գլխավոր հերոսը հոբիթ Բիլբոյի զարմիկն է՝ Ֆրոդո Բեգինսը:
3. «Հարի Փոթեր»
Հրաշագործ տղայի մասին պատմվող ֆիլմաշարը՝ հիմված Ջոան Ռոուլինգի վիպաշարի վրա, ֆենթըզի ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Կինոնկար, ուր կարելի է հանդիպել հրաշագործների, թզուկների, միֆական կենդանիների և հոգիների, որոնք ունակ են կլանելու մարդկային ողջ երջանկությունը:
4. «Լուկա»
Ուոլթ Դիսնեյի ստուդիայի բոլոր մուլտֆիլմերը Ձեր երեխաների երևակայության զարգացման համար լավագույն ընտրությունը կլինեն: Ստուդիայի վերջին լավագույն աշխատանքներից մեկը «Լուկա» մուլտֆիլմ է: Երկու ընկերների արկածներին հետաքրքրությամբ կհետևեն ոչ միայն երեխաները, այլ նաև նրանց ծնողները, որոնք մեծացել են՝ Դիսնեյի դասական ֆիլմերը նայելով:
Անի Գաբուզյան