Քոքոբելյանը վերջնականապես բաժանվեց «Ժառանգությունից»
ԱԺ 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի առաջին նիստի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը դուրս է եկել Ժառանգություն խմբակցությունից:
Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսին «Ազատ Դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունները միասին մասնակցեցին խորհրդարանական ընտրություններին և խորհրդարան մտան մեկ ցուցակով: