Ամառային լավագույն աղանդերը
Բաղադրիչներ
1. Սերուցք 33% – 200 մլ
2. Ազնվամորի – 1 բաժակ
3. Շաքարավազ – 1/3 բաժակ
4. Թխվածքաբլիթ – 6 հատ
5. Անանուխ
6. Շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1. Թխվածքաբլիթները ձեռքերով կտորների վերածել:
2. Թխվածքաբլիթները բաժանել 3 հավասար մասերի և լցնել 3 բաժակի մեջ։ Թխվածքաբլիթները կզբաղեցնեն բաժակի ընդհանուր ծավալի մոտ 1/6-ը։
3. Սերուցքը, շաքարավազը և շաքարի փոշին մոտ 5 րոպե հարել:
4. Թխվածքաբլիթների վրա սերուցք լցնել, զարդարել ազնվամորիով:
5. Ազնվամորիների վրա հարած սերուցքի ևս մեկ շերտ ավելացնել։ Զարդարել հատապտուղներով, շաքարի փոշիով և անանուխի տերևով։
Պատրաստեց Անի Գաբուզյանը