Կարտոֆիլ՝ ջեռոցում
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/300999041_2292558924230567_6207884521818922270_n.jpg)
Բաղադրիչներ`
1. 4 մեծ կարտոֆիլ
2. ձեթ
3. աղ 3 թ/գ
Լցոնի համար`
1․ կարագ
2. պանիր, քերած
3. կանաչ սոխ, կտրատած
4. սև պղպեղ
5. հալապենյո պղպեղ, կտրատած
6. բեկոն (ըստ ճաշակի)
7. թթվասեր
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլը լվանալ, վրան քսել ձեթ, աղ, դասավորել տապակի մեջ, եփել ջեռոցում 210°–ում՝ 50–55 րոպե, մինչև պատառաքաղով հեշտ ծակվի։
Հանել ջեռոցից, մեջտեղի մասից կտրել, լցոնել թթվասերով, կարագով, պանրով, հալապենյո պղպեղով, ավելացնել սև պղպեղ, կրկին դնել ջեռոցը և եփել մինչև պանիրը հալվի։
Մատուցել կտրատած կանաչ սոխով։