Ավելի քան 20 մլն դրամ՝ մետաղական ճաղավանդակների համար
Երևանում մայթեզրերին տեղադրվող մետաղական ճաղավանդակների վերաբերյալ ՀՀԿ Հանրային ընդունարանի փորձագետների կողմից դիմումներ էին ուղարկվել Երևանի քաղաքապետարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀԿ Հանրային ընդունարանից։
Հարցմանը պատասխանելու և տեղեկատվություն տրամադրելու օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ ՀՀԿ Հանրային ընդունարան է ուղարկվել մայթեզրերին տեղադրվող մետաղական ճաղավանդակների վրա ծախսված գումարը:
Մասնավորապես, ՀՀԿ հանրային ընդունարանի կողմից հայցվել է հետևյալ տեղեկատվությունը:
⁃ Գումարի չափը ընդհանուր ծրագրի համար:
⁃ Մինչ այս ծախսված փաստացի գումարը:
⁃ Ընդունված որոշման համար հիմք ծառայած փաստերը:
Պատասխանից պարզ է դառնում, որ արգելապատնեշները տեղադրվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության ծրագրով:
Մինչ այս պահը տեղադրվել է թվով 526 մետաղական ճաղավանդակներ:
Մինչ այս պահը ծախսվել է 21 միլիոնից ավելի գումար (21554.4 հազար):
Տեղադրվող մեկ ճաղավանդակի վրա համայնքային բյուջեից քաղաքապետարանը ողջամիտ ծախս է համարել 40.000 դրամը (100 ԱՄՆ դոլար): Ստացվում է` ավելի քան 50.000 ԱՄՆ դոլար քաղաքում 500 մետաղական ճաղավանդակների համար:
ՀՀԿ Հանրային ընդունարանի դիտարկումները մայթեզրերին տեղադրվող մետաղական ճաղավանդակների անհրաժեշտության վերաբերյալ ներկայացված է մեկ այլ նյութի մեջ, որին կարող եք ծանոթանալ այստեղ․