Փաշինյանն ու Առողջապահության նախարարը Կառավարության նիստում գովազդում են Սամվել Ալեքսանյանի ԲԿ-ն

Կառավարության այսօրվա հերթական նիստում Նիկոլ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գովազդեցին ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար, 2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեցող Սամվել Ալեքսանյանին պատկանող բժշկական կենտրոնը։

«Առողջապահության նախարարը հավաստիացնում է, որ մենք ունենք շատ կարևոր նորություն, որն արժե բարձրաձայնել Կառավարության նիստում։ Չնայած մի քիչ առանձին ընկերության գովազդի հատկանիշներ կպարունակի, բայց քանի որ ստանդարտներից շատ ենք խոսում, դեմ չեմ, որ Կառավարության նիստին այդ մասին խոսենք»,- ասաց Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ընդգծեց, որ սա առաջին նման դեպքն է, և խոստանում է՝ հաջորդիվ ով էլ նման հավաստագիր ստանա՝ հավասար պայմաններում գովազդելու են․

«Այսօր ականատես ենք, որ մեր բժշկական կենտրոններից մեկը՝ «Աստղիկ» ԲԿ-ն, միջազգային բարձր հեղինակություն ունեցող JCI ակրեդիատացիոն համակարգի կողմից արդեն սերտիֆիկացվել է։ Տարածաշրջանում շատ կարևոր է ունենալ նման ակրեդիտացիոն բժշկական կենտրոն։ Սա ազդելու է ոչ միայն ԲԿ-ի որակի չափանիշների բարելավմանը, այլ նաև ունի համակարգային էֆեկտ։ Առաջիկայում մեր մյուս բժշկական կենտրոնները նմանատիպ պրոցեսներով անցնելով՝ որակի բարելավման պրոցեսների ականատեսը լինենք․․․»։

Կարդացեք նաև

Փաշինյանի հարցին՝ նշանակո՞ւմ է, որ այդ սերտեֆիկատը ստանալով՝ կարող ենք ասել, որ Հայաստանում կա բժշկական հաստատություն, որը միջազգային ստանդարտներին համաձայն բժշկական ծառայություններ է մատուցում, Ավանեսյանը պատասխանեց՝ միանշանակ այո՛։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս