Արցախի նախագահը Խանցքում մասնակցել է մանկապատանեկան մարզահրապարակի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերանի շրջանի Խանցք համայնքում մասնակցել է «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապատանեկան մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արայիկ Հարությունյանի խոսքով՝ համայնքի զարգացման ծրագրերը գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում, և գալիք տարի նախատեսված է պետական միջոցներով ասֆալտապատել դեպի համայնք տանող ճանապարհը:
Երկրի ղեկավարն այցելել է նաև Խանցքի Սուրբ Հովհաննես եկեղեցի:
Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցում էին նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, նախագահի պետական խորհրդական, «Ապագա սերունդներ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք: