Ճապոնիայում՝ Suzuki-ի կենտրոնակայանում, 13 մարդ է թունավորվել շմոլագազից. NHK
Օգոստոսի 23-ին առնվազն 13 մարդ է տուժել՝ թունավորվելով շմոլագազից Suzuki Motor ավտոկոնցեռնի կենտրոնակայանի տարածքում, որը գտնվում է Ճապոնիայի կենտրոնական մասի Սիձուոկայի պրեֆեկտուրայում:
Այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ գազից թունավորում է արձանագրվել տեղի ճաշարանի աշխատողների շրջանում: Պատահարի պատճառի եւ տուժածների վիճակի մասին տեղեկություններ այս պահին չեն հայտնում: Հրշեջներն սկսել են ստուգումը պատահարի վայրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: