Բաժիններ՝

Շոլցը մտադիր է Կանադայում համաձայնության գալ ռուսական հումքին փոխարինող մատակարարումների շուրջ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կանադա կատարած այցի ժամանակ մտադիր է համաձայնություն ձեռք բերել ռուսականի հումքին փոխարինող մատակարարումների շուրջ: Օգոստոսի 22-ին այս հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնրեալ ժամանելուց հետո:

«Երկիրը (Կանադան) նույնպիսի հարուստ օգտակար հանածոներ ունի, ինչպես եւ Ռուսաստանը, միայն այն տարբերությամբ, որ սա հուսալի ժողովրդավարություն է»,- մեջբերում է կանցլերի խոսքը DPA գործակալությունը:

«Այս կերպ մենք մեզ համար բացում ենք համագործակցության նոր ոլորտներ: Մենք ցանկանում ենք սերտորեն փոխգործակցել հատկապես կանաչ ջրածնի հիման վրա տնտեսության կազմակերպման հարցում»,- ասել է Շոլցը լրագրողներին:

DPA-ն ճշտում է,որ կանցլերի այցի ժամանակ պլանավորվում է Գերմանայի եւ Կանադայի միջեւ համաձայնագրի ստորագրում կանաչ ջրածնի արտադրության եւ փոխադրման բնագավառում սերտ կոոպերացիայի շուրջ: Բացի դրանից, կքննարկվի Կանադայից Գերմանիա հեղուկացված բնական գազի, ինչպես նաեւ այնպիսի միներալների եւ մետաղների մատակարարումների հարցը, ինչպիսիք են նիկելը, կոբալտը, լիթիումը եւ գրաֆիտը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս