Ինչո՞ւ պետք է նախաճաշին կիվի ուտել

Ցանկանալով սննդակարգում վիտամին C ավելացնել՝ մենք սովորաբար մտածում ենք նարինջի մասին և նույնիսկ չենք կասկածում, որ կիվին երկու անգամ ավելի շատ է պարունակում: Հաճելի գույն, խրթխրթան սև հատիկներ, հյութալի, թարմացնող, թթու միջուկ… ժամանակն է այս ասիական միրգը հռչակել նախաճաշերի թագավոր՝ փափուկ կեղևի տակ թաքնված յուրահատուկ սննդային արժեքի համար:

«Չինական փշահաղարջի» առաջին հիշատակումը եղել է 12-րդ դարին. հենց Չինաստանում է հայտնաբերվել և աճեցվել կիվին: 19-րդ դարի վերջում այն ներմուծվում է Եվրոպա, և իր «կիվի» անունը ստանում է Նոր Զելանդիայում, ըստ երևույթին, հենց այդ հատվածներում ապրող հազվագյուտ կիվի թռչունի նմանության պատճառով։

Կիվիի սննդային արժեքը

Կարդացեք նաև

Այս մրգի վիտամինները առատ են. K-ն կանխում է օստեոպորոզի զարգացումը, B9-ն օգնում է ամրապնդել իմունային համակարգը, իսկ E-ն հիանալի հակաբորբոքային միջոց է և նպաստում է սրտի ճիշտ աշխատանքին: Կիվին նաև հարուստ է հանքանյութերով և միկրոէլեմենտներով, մասնավորապես՝ պղնձով, որն անհրաժեշտ է կոլագենի արտադրության և հյուսվածքների վերականգնման համար, և կալիումով՝ պատշաճ մարսողության և մկանների տոնուսի համար:

Կիվիի օգուտը օրգանիզմի համար

Իր դարավոր պատմության ընթացքում փափուկ պտուղը օգտագործվել է որպես բուժիչ միջոց. կիվին այնքան հարուստ է հակաօքսիդանտներով, որ դրա ամենօրյա օգտագործումը կանխում է սրտանոթային հիվանդությունների և քաղցկեղի որոշ տեսակների զարգացումը։ Կիվիի կանոնավոր ավելացումը ճաշացանկին նվազեցնում է արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը և կարգավորում է նյութափոխանակությունը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեքստը և լուսանկարները՝ Elle.ru

Տեսանյութեր

Լրահոս