ԻՀՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
![](https://168.am/wp-content/uploads/2018/08/meghri-ancaket.png)
Օգոստոսի 13-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրացի 38-ամյա Աշոկ Մ.-ն, որը հունիսի 13-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սեքսուալ բնույթի տեսաձայնագրություններ տարածելու սպառնալիքի կամ շորթման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: