TotoGaming-ին հովանավորչական ճանապարհը տարավ դեպի Գյումրի
TotoGaming-ը հովանավորչական ծրագրով Գյումրիում էր, որտեղ օգոստոսի 8-ից մինչև օգոստոսի 16-ը ընթանում է «Gyumri Open 2022» շախմատի միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցում են շախմատի վարպետներ, գրոսմայստերներ, ովքեր ժամանելու են 10 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Իսպանիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, անգամ Ինդոնեզիայից և այլ վայրերից։
TotoGaming-ի հովանու ներքո անցկացվեց բլից՝ արագ շախմատի մրցաշար, որը կայացավ օգոստոսի 10-ին՝ ժամը 17։00-ին, «Օլիմպիկ» հյուրանոցում։ Մրցանակային ֆոնդը 500,000 դրամ էր, որը բաժանվեց սահմանված 7 մրցանակային և 1 անվանական տեղերի միջև (Լավագույն կին շախմատիստ)։ Ընկերությունը հավելյալ 200,000 դրամ հովանավորչությամբ հոգաց նաև մրցավարների մասնակցության և այլ կազմակերպչական հարցերի մասին։
Մրցաշարն անցավ թեժ մրցակցության պայմաններում, դա է փաստում նաև այն, որ Լավագույն կին շախմատիստ անվանակարգում հաղթեցին 2 մասնակից՝ հավաքելով հավասար միավորներ։ Նրանք ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ուժը սեռ չունի և արժանի պայքար տվեցին տղամարդկանց հետ մրցակցությունում ևս։
Ոգեշնչվելով նաև Հայաստանի շախմատի հավաքականի Օլիմպիադայում ունեցած հաջողություներով, TotoGaming-ը սիրով ընդունեց հովանավորչական առաջարկը՝ փորձելով խթանել այս սպորտաձևի հանդեպ ունեցած հետաքրքրության հետագա աճը և նոր շահագրգրվածություն առաջացնել սպորտաձևի սիրահարների համար։
Ի վերջո, բլից մրցաշարում փայլուն խաղով հանդես եկավ և հաղթող ճանաչվեց Բաբուջյան Լևոնը։
«Հայաստանում առկա սպորտային պոտենցիալի զարգացումը և ապագա չեմպիոնների կերտումը միշտ լինելու է ընկերության գործունեության առանցքում, արվելու է հնարավորը հպարտանալու շատ կադրեր ունենալու համար»,- նշեց TotoGaming ընկերության սպորտ պրոդուկտի զարգացման մարքեթինգի մասնագետ Հակոբ Գրիգորյանը։