ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է, ոլորտում անկում է գրանցվել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պարծենում է Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճով՝ մոռանալով գյուղատնտեսության ոլորտի անկման ցուցանիշները:
Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 6 ամիսների արդյունքներով, նվազել է 5.5 տոկոսով` կազմելով 291 մլրդ 864.6 մլն դրամ, ընդ որում՝ հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անասնաբուծության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր երկրում այս տարվա 6 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 351 մլրդ 570.6 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.4 տոկոսով:
Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 119 մլրդ 510 մլն դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 8.8 տոկոսով:
Մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ո՛չ խորհրդատվությամբ է գյուղացուն օգնում, ո՛չ դիզվառելիքով եւ ո՛չ էլ սերմացուով:
Կառավարությունը մեկ պարկ պարարտանյութի դիմաց վճարեց 9000 դրամ՝ մեծ բաժինը (14.000 դրամ) թողնելով գյուղացու ուսերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։