Բաժիններ՝

ՔՏՀԱ տեսչական մարմինը հանգստյան օրերին Սիսիանում հայտնաբերել է գերբեռնված 18 բեռնատար

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները հանգստյան օրերին շուրջօրյա գրաֆիկով ծանրաքաշ, մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կշռման գործընթաց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղակայված ՏՄ կշռման անշարժ հենակետում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից։

«Հանգստյան օրերին՝ օգոստոսի 6-ին և 7-ին իրականացված վերահսկողության արդյունքում կշռվել են ընդհանուր թվով 218 տրանսպորտային միջոց։ Արդյունքում 18 տրանսպորտային միջոցի վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից բեռնափոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողությունը կրելու է շուրջօրյա բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինը ՀՀ տարածքում ծանրաքաշ և (կամ) մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող կազմակերպություններին ու անհատ վարորդներին ևս մեկ անգամ հորդորում է փոխադրումների գործընթացն իրականացնել բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031