Բաժիններ՝

Գնել Սանոսյանը հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպել է հայաստանյան ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարների հետ։

Նախարարը հանձնարարել է կապալառուներին մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքները, ապահովել իրականացված աշխատանքի բարձր որակ։

Նախարարն ընդգծել է կապիտալ ծախսերի կատարման խիստ անհրաժեշտությունը և պահանջել է կապալառուներից գործադրել բոլոր ջանքերն ապահովելու համար պլանավորված կատարողականները։

Նախարարն անդրադարձել է նաև ճանապարհների սպասարկման ոլորտում արձանագրված խնդիրներին, կատարվող աշխատանքների որակին։ Հանձնարարվել է բարելավել սպասարկման մակարդակը։

Ճանապարհաշինական ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին նախարարին են ներկայացրել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած խնդիրները, աշխատանքը ժամկետներում չավարտելու պատճառները, ծավալվել է քննարկում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները դարձնել պարբերական, որոնց ընթացքում կքննարկվեն ի հայտ եկած խնդիրները և դրանց կտրվեն օպերատիվ լուծումներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս