Փոփոխություններ` դեպի Ռուսաստան ձայնային ծառայության պայմաններում. Վիվա-ՄՏՍ
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ, փոխկապակցման միջազգային սակագների փոփոխմամբ պայմանավորված, 2022թ. օգոստոսի 1-ից դեպի Ռուսաստանի ցանցեր ձայնային ծառայությունների գինը Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կկազմի 79 դրամ/րոպե:
Վիվա-ՄՏՍ-ի «Viva», «X», «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների, «Կորպորատիվ 15000», «Կորպորատիվ 9000», «Կորպորատիվ 7000», «Կորպորատիվ 5000», «Կորպորատիվ 3000», «Կորպորատիվ 2300», «Կորպորատիվ X» և «Կորպորատիվ Y» փաթեթների բաժանորդների համար դեպի «ՄՏՍ Ռուսաստան» ձայնային ծառայությունների սակագինը ներառված փաթեթների շրջանակում կմնա անփոփոխ:
Բոլոր գները ներառում են ԱԱՀ: