Բաժիններ՝

Նորվեգացի մասնագետների երկու բրիգադ ուղևորվում է Հունաստան

Նորվեգիայի Հասարակական անվտանգության եւ արտակարգ իրավիճակների դիրեկտորատը մասնագետների երկու բրիգադ է ուղակում Հունաստան՝ անտառային հրդեհների դեմ պայքարում օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության՝ հուլիսի 22-ին տրածված հայտարարության մեջ:

«Նորվեգական հրշեջ բրիգադները հույն գործընկերներին կօգնեն հրդեհների մարման գործում, ինչպես նաեւ փորձի փոխանակում կկատարեն նրանց հետ»,- ասված է տեքստում:

Խոշոր բնական հրդեհ է բռնկել Աթենքի արվարձանում: Դրա մարմամբ զբաղվում են 485 հրշեջներ 120 ավտոմոբիլներով: Երկու օրում այրվել են էլեկտրահաղորդման մի քանի ենթակայաններ, 120 հաղորդագծի աշտարակային հենարաններ եւ մի քանի կիլոմետր մալուխ: Վտանգավոր շրջաններից տարհանվել է 600 մարդ, առանց լույսի են մնացել 5000 ձեռնարկություններ եւ տնային տնտեսություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը :

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս