Միքայել Բադալյանի մոտ սկսվել է ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ է. Փաստաբան
Միքայել Բադալյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է (ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ), այժմ արդեն նրան տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել են Միկա Բադալյանի փաստաբաններից Ժիրայր Ղարագյոզյանը։
«Տեղում արդեն բժիշկների հետ զրուցելուց հետո կներկայացնենք մանրամասները»,- գրել է նա։
Միկա Բադալյանի պատպաններից Էրիկ Ալեքսանյանն էլ գրում է, որ պաշտպանության կողմը միջնորդություն է պատրաստում Միքայել Բադալյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
Նա կոչով դիմել է դատարանին․ «Դատարանին կոչ եմ անում թույլ չտալ ուշացված արդարադատություն»։