Իտալիայի նախագաhը ցրել է խորհրդարանը
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան ցրել է խորհրդարանը, նոր ընտրությունները կանցկացվեն աշնանը: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Այս որոշմանը նախորդել էր վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականն այն բանից հետո, երբ կոալիցիայի հիմնական դաշնակիցները բոյկոտել էին վստահության քվեն:
Դրագին, սակայն, կշարունակի ղեկավարել ժամանակավոր կառավարությունը:
Ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան սեպտեմբերի 25-ին, կլինեն Իտալիայում երկրորդը չորս տարվա ընթացքում։
«Կառավարությունը ներկայացրել է իր հրաժարականը: Ես շնորհակալություն եմ հայտնել Մարիո Դրագիին և նախարարներին այս 18 ամիսների ընթացքում իրենց հանձնառության համար», – ասել է Մատարելան: