Աստղագետները տիեզերքում հարտասովոր ազդանշաններ են հայտնաբերել
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աստղագետները Nature ամսագրում հոդված են հրապարակել՝ տեղեկացնելով, որ տիեզերքից արտասովոր FRB ռադիոազդակ են հայտնաբերել։
Նրանք նշում են, որ FRB-ն համարվում է անհայտ ծագման ռադիոալիքների շատ ուժեղ պայթյուն, որը սովորաբար տևում է մի քանի միլի վայրկյանից ոչ ավելի։ Սակայն գիտնականների հայտնաբերած FRB 20191221A ազդանշանը տևում է մինչև 3 վայրկյան, ինչը վկայում է այն մասին, որ այդ ազդանշանը ամենաերկարատևն է։
Ըստ գիտնականների՝ ռադիոալիքների պայթյունը կրկնվում է ամեն 0,2 վայրկյանը մեկ։
Գիտնականներին առայժմ չի հաջողվել պարզել այդ ազդանշանների աղբյուրը։
Վարկածներից մեկի համաձայն, այդ ալիքներն առաջացել են նեյտրոնային աստղերից։ Աստղագետները կարծում են, որ այդ ազդանշանները կարելի է օգտագործել տիեզերքի ընդլայնման արագությունը չափելու համար։