«Փաշինյանը լավ գիտի իր գլխի գալիքը»․ Էդգար Ղազարյան․ ՈՒՂԻՂ

Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Փաշինյանը հասկանում է՝ այն, ինչ արել է, չի վերացել․

«Նոյեմբերի 9-ի գիշերը փախել-մտել էր բունկեր, այնտեղից ճղճղում էր, հիմա ի՞նչ է փոխվել՝ նոր տարածքային ու մարդկային կորուստներ ենք ունեցել։ Նա շատ լավ գիտի իր գլխի գալիքը։ Ինչքան ինքը խտացնում է այդ պրոցեսը, այսինքն՝ մի բան եթե պայթելու է, ավելի լավ է շուտ արտահոսք անես, այդ պայթյունը չլինի։ Հիմա ինքը որոշել է հարձակվել ընդդիմության պատգամավորների վրա, ասում է՝ դուք իմ հրաժարակա՞նն էիք պահանջում, դե տեսեք՝ հիմա ես ձեզ պաշտոնից կհեռացնեմ։ Բայց դրանով հո խնդիրը չի՞ լուծվում»,- ընդգծեց նա։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում լինելն ի սկզբանե աննորմալություն էր․ «Եթե երեխան ծնվում է հիվանդ, ծնողները նարկոման են, չի կարողանալու ապրել, վերականգնվել, ինչքան ապրեց, ապրելու է հաշմանդամի կյանքով, որովհետև դրա մեղքը ստեղծողինն է, երեխան մեղք չունի։ Հիմա մեր հասարակությունը հայտնվել է այս վիճակում։ Մենք մեղք չենք գործել, բայց մեղք ենք կրում»։

Տեսանյութեր

Լրահոս