«Դորիանս» խումբը նոր մենեջեր կունենա
«Դորիանս» խմբի մենակատար Գոռ Սուջյանը այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խումբն առաջիկայում նոր մենեջեր կունենա:
Հիշեցնենք, որ «Դորիանս» խումբն այլևս չի աշխատում պրոդյուսեր Վահագն Գևորգյանի հետ, ուստի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է անձամբ ինքը: Գոռ Սուջյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է խումբն առանց պրոդյուսերի պատրաստվում «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին, քանի որ այն պատասխանատու գործ է և թիմային աշխատանք է պահանջում: «Շատ ճիշտ եք, բայց մի քանի օրից մենք նոր մենեջեր կունենանք, ով կզբաղվի կազմակերպչական հարցերով»,- պատասխանեց Գոռ Սուջյանը: Իսկ թե ով է լինելու խմբի նոր մենեջերը՝ դեռ հայտնի չէ, իսկ մինչ այդ խումբն անձամբ է զբաղվում «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքներով:
Գոռ Սուջյանի հետ հարցազրույցն՝ առաջիկայում