Ակնհայտ սուտ է և էժան մանիպուլյացիա. Վահե Հակոբյանը՝ մանդատը դնելու լուրի մասին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է արդյոք լրատվամիջոցներից մեկում այսօր հրապարակված լուրը, թե նա պատրաստվում է վայր դնել պատգամավորական մանդատը:

168.am-ի հետ զրույցում մամուլի այդ հրապարակումը Վահե Հակոբյանը որակեց սուտ, ապատեղեկատվություն՝ ընդգծելով.

«Սեպտեմբերին ես և իմ քաղաքական ուժը՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը, որոշում կկայացնենք ոչ թե մանդատից հրաժարվել կամ չհրաժարվելու վերաբերյալ, այլ այն մասին, թե ինչպե՞ս ենք աշխատելու ԱԺ նոր աշնանային նստաշրջանում. գլոբալ որոշումներ կկայացվեն այդ ժամանակ։

Ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ մանդատ դնելու մասին այդ կեղծ լուրը հրապարակվել էր Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանին պատկանող թերթում, այսինքն՝ ընդդիմադիր խաղացող պատգամավորը փորձում է ցույց տալ, թե ձեռքը պահում է իրադարձությունների զարկերակին։ Հավելեմ՝ անձամբ ինձ հետ այդ լրատվամիջոցից որևէ մեկը չի խոսել. խոսել են միջնորդավորված՝ այլ անձի միջոցով, որին ես ասել եմ այն, ինչ ասացի Ձեզ, հետևաբար, իմ՝ մանդատը դնելու մասին լուրը ակնհայտ սուտ է և էժան մանիպուլյացիա»։

Տեսանյութեր

Լրահոս