Պարույր Սևակն ու Հովիկ Աբրահամյանը. մամուլ
«Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկ, ով նաև ՀՀԿ Արարատի կառույցի ղեկավարն է, երեկ որոշել է «Պարույր Սևակ» ոսկե հուշամեդալով պարգևատրել Աժ նախագահ և խոշոր բիզնեսմեն Հովիկ Աբրահամյանին՝ «մարզի սոցիալ-տնտեսական զարգացման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կայացման ու դրանց դերի բարձրացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար»։
Հանդիպմանը, որին, մեր տեղեկություններով, մասնակցել է նաև Հովիկ Աբրահամյանի ջանքերով պատգամավոր դարձած նրա մորաքրոջ աղջիկը` Կարինե Պողոսյանը, ներկա են եղել մարզպետարանի աշխատակիցները»,- գրում է «Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը խոսել է առաջիկա նախագահական ընտրություններից։ Մի խոսքով, մարզպետարանում հանդիպումը դարձել է նախընտրական։ Ընդ որում` Սերժ Սարգսյանի շտաբի պետը ընտրացուցակների և մրցակցային պայմանների վերաբերյալ դժգոհությունները, ըստ Աժ կայքէջի, համարել է չհիմնավորված՝ թափանցիկ ընտրությունների ապահովումը հայտարարելով բոլոր թեկնածուների գործը»։