Ի՞նչ են հյուրասիրել Լավրովին Հայաստանում
Հունիսի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Պաշտոնյայի պատվին Հայաստանում մատուցվել է պաշտոնական ճաշ՝ հայկական խոհանոցի համադամ կերակուրներով։
Եվ այսպես՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական ճաշի կազմակերպման համար «Սալոն» ռեստորանի հետ կնքել է պայմանագիր. Արժեքը՝ 1 միլիոն դրամ։
Արտգործնախարար Լավրովին Հայաստանում հյուրասիրել են հայկական տոլմա, խոզի խորոված, իշխան, թաբուլե, գաթա, փախլավա, հայկական պանրի տեսականի, թարխուն, լոլիկ՝ այծի պանրով, մսային այլ ուտեստներ և այլն։