Պաշտպանության նախարարությունը հաստատեց զոհի մասին լուրը
                                    Այսօր տեղեկություն տարածվեց, որ ադրբեջանական կողմը երեկ կրակոցներ է արձակել Վարդենիսի ուղղությամբ, ինչի հետևանքով ունենք զոհ։
Պաշտպանության նախարարությունը դեռ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել, սակայն, 168.am-ի հետ զրույցում հաստատեց զոհի մասին լուրը: «Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ»,-ասացին ՊՆ-ից:
Նշենք, որ մեզ հետ զրույցում Վարդենիս համայնքի ղեկավարը ավելի վաղ էր հաստատել այս տեղեկությունը:
 
 
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    