Բաժիններ՝

ԵՄ-ն ձեռք կբերի Կապիկի ծաղիկի դեմ 110.000 պատվաստանյութ

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ստորաբաժանումը պայմանագիր է կնքել կապիկի ծաղիկ վարակի դեմ 110 հազար պատվաստանյութ գնելու մասին, որոնք նախատեսված են ԵՄ երկրների, ինչպես նաև Նորվեգիայի և Իսլանդիայի համար:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՀ մամուլի հաղորդագրությանը։

«Այսօր HERA-ն (Առողջապահության արտակարգ իրավիճակների պատրաստության և արձագանքման գրասենյակը) պայմանագիր է կնքել «Bavaria Nordic»-ի հետ՝ գնելու իր երրորդ սերնդի պատվաստանյութերի 109,090 չափաբաժին՝ ի պատասխան կապիկի ծաղիկի ներկայիս բռնկումների: Քանի որ դեպքերի թիվը շարունակում է աճել, այս համաձայնագրով պատվաստանյութը արագ հասանելի կդառնա ԵՄ անդամ բոլոր երկրների, ինչպես նաև՝ Նորվեգիայի և Իսլանդիայի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԵՀ-ն նաև նշել է, որ առաջին անգամ ԵՄ ընդհանուր բյուջեի միջոցները կօգտագործվեն պատվաստումների վճարման համար, որոնք այնուհետև կարող են բաշխվել ԵՄ երկրների միջև։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս