MuskDonald’s. Իլոն Մասկը պատրաստվում է սննդի կետ բացել Հոլիվուդում
Խոսքը Tesla-ի երկհարկանի սննդի կետի մասին է՝ կինոթատրոնով և լիցքավորման կայաններով։
Նախատեսվում է սննդի կետը տեղադրել Հոլիվուդի Սանտա Մոնիկա բուլվարում: Համապատասխան փաստաթղթերն արդեն ներկայացվել են, հայտնում է Daily Mail-ը։
Հաստատությունը կաշխատի 24 ժամ։ Բացի սննդից (մենյուն դեռ հայտնի չէ), վայրը շրջապատված կլինի էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններով։ Կլինեն նաև մի քանի LED կինոէկրաններ՝ մոտ 30 րոպե տևողությամբ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր դիտելու համար, ինչը բավարար է սովորական ճաշի և Tesla-ի լիցքավորման համար:
Համացանցում տեղադրված գծապատկերներից դժվար է պարզել, թե ինչպիսին կլինի դեկորը, սակայն Իլոն Մասկը հավանաբար կնախընտրի ավելի ֆուտուրիստական ոճ։
Հետաքրքիր է, որ սննդի կետում հնարավոր կլինի վճարել՝ օգտագործելով Dogecoin կրիպտոարժույթը: Այս մասին նշել է անձամբ Tesla-ի գործադիր տնօրենը։
Հարկ է նշել, որ Իլոն Մասկին արդեն մի քանի տարի է, ինչ այցելում է սեփական ռեստորան բացելու գաղափարը։ Ձեռնարկատերն այս ցանկության մասին թվիթերում գրել էր դեռ 2018 թվականին, իսկ անցյալ տարի նա երեք ապրանքանիշ էր ներկայացրել՝ կապված ռեստորանային բիզնեսին հնարավոր միանալու հետ:
Սիրարփի Աղաբաբյան