Բաժիններ՝

Առաջարկում են 18 հազար դրամ նպաստ տրամադրել նաև չաշխատող ծնողների երեխաներին. կառավարությունը կարծես դեմ չէ

ՀՀ կառավարությունն այսօր քննության է առել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրել բոլոր երեխաներին` անկախ ծնողների աշխատող լինելու հանգամանքից։ Նախագիծը ներկայացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը և Արա Բաբլոյանը։ Կառավարությունը, որպես ընդառաջ քայլ, պատրաստակամություն է հայտնել նախագծի հեղինակների հետ քննարկել ուսանող մայրերին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրելու հնարավորության հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս