Բաժիններ՝

Սամվել Ալեքսանյանը, Մհեր Աեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը և Լևոն Սարգսյանը դեռևս ԱՄՆ մուտք գործելու արգելքի տակ են. մամուլ

«2008թ. Մարտի 1-ից հետո ԱՄՆ-ը շարունակում է պահպանել ԱՄՆ մուտք գործելու արգելքը ՀՀ մի շարք պաշտոնյաների և օլիգարխների համար։ «Ժամանակի» տեղեկություններով, ԱՄՆ մուտք գործելու արգելքի տակ են շարունակում մնալ Սամվել Ալեքսանյանը, Մհեր Աեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Լևոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) և այլոք»,- գրում է «Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Մինչև վերջերս ԱՄՆ մուտքի թույլտվություն չէր կարողանում ձեռք բերել ՀՀ կապի և ւորանսպորտի նախւսրար Գագիկ Բեգլարյանը, սակայն վերջինիս նկատմամբ ԱՄՆ մուտքի արգելքը հանվել է ՀՀ կառավարության ԱՄՆ կատարած վերջին այցից առաջ։

Մեր ունեցած տեղեկություններով, չի բացառվում, որ ՀՀ նախագահական ընտրություններից հետո Վաշինգտոնն ու Բրյուսելը ռուսական «Մագնիտսկու ցուցակի» օրինակով մի շարք պաշտոնյաների և օլիգարխների անուններ հրապարակեն, որոնք կզրկվեն ԱՄՆ և ԵՄ երկրներ այցելելու արտոնագիր ստանալու իրավունքից»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս