Սորոսական աղբյուրներից սնվող ՀԿ-ների ներկայացուցիչները շտապում են Փաշինյանի հետ հանդիպման

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր Երևանի փողոցներում, իսկ այսօրվանից նաև մարզերում ու մարզերից դեպի Երևան եկող ավտոմայրուղիներին հազարավոր քաղաքացիների իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին, երթերին և հանրահավաքներին զուգահեռ, յուրատեսակ ակտիվություն են ցուցաբերում  նաև «սորոսական» աղբյուրներից սնվող, մերձիշխանական ՀԿ-ներն ու անհատները, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը։

Եթե 2018-ին այդ նույն կազմակերպությունները փողոց դուրս եկած ժողովրդի կողքին էին, բարձրաձայնում էին նրանց խախտված իրավունքները փաստող ապացույցները  ու հայտարարությամբ էին հանդես գալիս, ապա այսօր նրանք այդ առումով շատ ավելի զգուշավոր են դարձել: Ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումն ակնհայտ է, հրապարակված տեսանյութերն էլ՝ եղածը հավաստող փաստեր, բայց դրա մասին բարձրաձայնել ու գնահատական տալ  չեն շտապում, գուցե հենց դրանով էր պայմանավորված  իրավունքի պաշտպանությունը տարիներ առաջ ստանձնած հասարակական կազմակերպությունների մեկուսի հանդիպումը կառավարության ղեկավարի հետ:

168.am-ի տեսախցիկն այսօր Կառավարության շենքի մոտ ֆիքսել է, թե ինչպես էին հասարակական կազմակերպությունների ղեկավարները շտապում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։

Փաշինյանի հետ հանդիպման նպատակով Կառավարության շենք էին մտնում՝ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը,

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը,

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը,

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս