Բաժիններ՝

Սգավոր ծնողների ու երեկոն վայելող Աննա Հակոբյանի Հայաստանը

Զուգահեռ իրականությունների Հայաստանում սոցիալական ցանցերը միևնույն ժամին տարբեր լուսանկարներով են լցված: Լուսանկարներից մեկում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, ծնողները երթ են իրականացնում դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով արդար պատիժ իրենց որդիների, ամուսինների, եղբայրների սպանդի հեղինակի համար:

Մյուս կողմում, սակայն, ողբացյալ, իրենց ցավի հետ միայնակ մնացած, մի մասունք հուղարկավորելուց անգամ ուրախ, մի օրում ծերացած, կյանքի հանդեպ որևէ հետաքրքրություն չունեցող ծնողների դիմաց իր գարնանային երեկոն է վայելում կառավարության ղեկավարի կինը՝ Աննա Հակոբյանը: Այն կառավարության ղեկավարի, ում օրոք այս մարդկանց հարազատները զոհվել են, անհետ կորել, խեղվել ու գերեվարվել:

Եվ նրանք արժանի էին, որ գոնե տարրական հարգանքի արժանանային երկրի թիվ մեկ ընտանիքի կողմից, ով դույզն-ինչ բարոյականություն ունենալու դեպքում պետք է խուսափեր այս մարդկանց հույզերի վրա խաղալու գայթակղությունից:

Բայց… Ունենք այն, ինչ ունենք: Արժեհամակարգային խեղման պայմաններում երևի թե նորմալ տեսարան է, և հենց սա է աղետը… Սա չպետք է նորմալ լինի:

Մինչ այդ Աննա Հակոբյանը լույսի արագությամբ ջնջում է իր լուսանկարի ներքո տեղ գտած մեկնաբանությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս