«Հենց արտաբերե’ք թալան բառը, հիշե’ք ու մտաբերե’ք, սա միտումնավոր տարել ա մահվան մեր եղբայրներին ու ընկերներին». Հարություն Մնացականյան

Ֆերմեր Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի բան ասեմ գնամ։ Էս թայֆեն, որ անընդհատ ջարդված սկավառակի նման կրկնում է նախկին թալանչիներ, թալանչինեեեե՜ր, թալանչինեեեեեեե՜ր, եթե իրոք այդպես է, ապա ցանկացած պահի կարող են այդ «թալանածը» ետ բերել, երբ լինի, կլինի դա, բայց ոնց որ չի լինում, հա՞…

Իրենց առաջնորդից մի, ընդամենը մի մասնավոր օրինակ բերեմ, չխորանամ, սա միշտ հիշե’ք։ Կապիտուլյացիայի տեքստը կազմվել է առնվազն նոյեմբերի վեցից, առնվազն ու ոչ դրանից ուշ։ Բայց էդքանով հանդերձ, իմանալով հանդերձ, կրկնում եմ, առնվազն երեք օր առաջ անելով ՀԱՆԴԵՐՁ, որ Շուշին հանձնելու է, լավագույն կռվող տղերքին մտցրեց Շուշի կոտորվելու, նույնիսկ նոյեմբերի 9-ին, ստորագրելուց ժամեր առաջ ստոր ցինիկ կերպով գրեց.

«Շուշիի համար մարտերը շարունակվում են», էդքան տղայի մատաղ արեց, էդքան եղբայր ու ընկեր կոտորվեցին, վերջում թուրքերից մաքրված Շուշին հանձնեց։ Կինն էլ իմանալով նախօրոք, որ սա էդ պայմանագիրը ստորագրում է, մինչև վերջ խաղալով ձեր զգացմունքների հետ՝ իբր տեղյակ չի, ամուր դիրքերում են, որ ժողովուրդը չհասցնի կողմնորոշվի ու էդպես հանձնեցին, մարսեցին։ Շուշիում եղբայրներս էլ են մասնակցել, բարեբախտաբար չեն զոհվել։

Ամեն ինչ, ցանկացած թալան կարելի է հետ բերել, բայց մեր եղբայրների, մեր ընկերների, ազգի էդ սերուցքին՝ երբե’ք։

Արա, հասկանո՞ւմ եք ստորության աստիճանը։ Ես ո՞նց կարող եմ ներել սա, ո՞նց…

Դուք էսքանից հետո ո՞նց եք կրկնում սրանց զուբրիտ արած թեզը` թալան հա թալան։

Քանի գոռում եք թալան, ձեզանից սրանք ամենակարևորն են թալանել` ձեր հայրենիքը ու մեր եղբայրների, ընկերների կյանքը։

Հենց արտաբերե’ք թալան բառը, հիշե’ք ու մտաբերե’ք, սա միտումնավոր տարել ա մահվան մեր եղբայրներին ու ընկերներին»։

Տեսանյութեր

Լրահոս