44-օրյա պատերազմի մասնակից հայտնի Մնացական Ավետիսյանը միացել է Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած իր զինակից ընկերներին

44-օրյա պատերազմի օրերին իր խզված ձայնով «հաղթելու ենք» կոչով առանձնացող զինվորականը՝  Մնացական Ավետիսյանը, միացել է Ազատության հրապարակում նստացույց ու հացադուլ հայտարարած իր զինակից ընկերներին՝ Նվեր Կիրակոսյանին և  Արթուր Ավագյանին:

«Միանում եմ:

Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են:

Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին:

Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մնացական Ավետիսյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930