Բաժիններ՝

Եվրախորհրդարանում կոչ են արել հնարավորինս շուտ Ուկրաինային հայտարարելու ԵՄ-ի անդամակցման թեկնածու

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) առաջնորդ Մանֆրեդ Վեբերը, կոչ է արել հնարավորինս արագ Ուկրաինային հայտարարելու Եվրամիության անդամակացության թեկնածու – երկիր: «Ուկրաինացիներն այժմ սպասում են պարզորոշ ազդանշանի՝ անդամակացման թեկնածուի կարգավիճակի հավանությանը՝ անհապաղ»,- ապրիլի 19-ին ասել է Վեբերը Funke մեդիախմբին տված հարցազրույցում։

«Մեր պատասխանը պետք է լինի հետեւյալը. «Ձեր պայքարն արժե դրան, բարի գալուստ Եվրամիություն»,- գտնում է նա: «ԵՄ-ն այժմ պետք է ոչ թե ձեւական քննարկումներ վարի (անդամակցման) ընթացակարգի շուրջը, այլ պետք է քաղաքական ազդանշան ուղակի»,- պնդել է Վեբերը: Նրա կարծիքով՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պետք է «արդեն ներկայացնի առաջարկություն Եվրոպայի խորհրդի առաջիկա նիստի անցկացման մասին»: Ֆոն դեր Լյայենն ապրիլի 8-ին Ուկւրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին է հանձնել հարցարան, որի լրացումը ԵՀ-ին թույլ կտա ԵՄ-ի խորհրդին հանձնարարել Միությանն Ուկրաինայի անդամակցության շուրջ հացի քննարկումը: Ապրիլի 18-ին Կիեւը Բրյուսելին է վերադարձրել լրացված հարցաթերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս