«Պատերազմի 52-րդ օրը ուկրաինական կողմի զոհերը գնահատվում են 2,5-ից 3000, Հայաստանը ավելի կարճ ժամանակահատվածում՝ շուրջ 5000 զոհ». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուս-ուկրաինական պատերազմի 52-րդ օրը ուկրաինական կողմի զոհերը գնահատվում են 2,5-ից 3 հազար: 44-օրյա պատերազմում, ավելի կարճ ժամանակահատվածում, շատ ավելի փոքր մասշտաբի պատերազմում, շատ ավելի թույլ թշնամու դեմ Հայաստանը տվել է շուրջ 5 հազար զոհ: Պատճառը ապիկար ռազմական ղեկավարությունն է եւ հիմարագույն Գերագույն Գլխավորը:
Եւ նույն Գերագույն Գլխավորը հայտարարում է, որ այդքան շուտափույթ տրված զոհերը անիմաստ էին, նույն տարածքները կարող էինք զիջել նաեւ առանց զոհերի»: