Բաժիններ՝

«Մի կողմից՝ մենք զոհեր ենք ունենում, մյուս կողմից՝ հավաք են անում ու պարում»․ Մարգարիտա Խաչատրյան

«Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք ինքը կամ իր դուստրը, ով ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ, վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հրավեր ստացե՞լ է՝ մասնակցելու օրերս տեղի ունեցած հավաքին։

«Մեզ հրավեր չի եղել, ո՛չ ինձ, ո՛չ իմ դստերը, եթե նույնիսկ հրավեր լիներ, այն չէինք ընդունի։ Բոլորն էլ իմ պայքարը գիտեն, ես երբեք նրանց հրավերը չէի ընդունի։ Այս մարդիկ ռիսկ չեն անի մեր համարները հավաքել։

Մի կողմից՝ մենք զոհեր ունենք և ունենում ենք, մյուս կողմից՝ հավաք են անում ու պարում։ Այդ հավաքները մեր վիշտը երբեք չեն փարատի, մեզ նման հավաքներ պետք չեն»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մարտի 26-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նկարներ հրապարակեց, որին կից գրել էր, որ կանանց մեկամսյակի կապակցությամբ հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքների կին անդամներին։

Ինչ վերաբերում է Արցախի ճակատագրի վերաբերյալ իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, Մարգարիտա Խաչատրյանն ասաց՝ որդի կորցրած մայրերը երբեք չեն հանդուրժի, որպեսզի Արցախը դառնա Ադրբեջանի մաս։

«Մենք միշտ ենք դրան դեմ լինելու։ Մենք մեր որդիների արյունը չենք վաճառում, եթերում չասենք, բայց մենք մեր քայլերն անելու ենք»,- եզրափակեց Մարգարիտա Խաչատրյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս