ՄԱԿ-ը կոչ է արել պահպանել ռազմագերիների վերաբերյալ Ժնևյան կոնվենցիաները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ինքը չի տեսել Ուկրաինայում ռուս ռազմագերիների խոշտանգումների տեսանյութը, սակայն մատնանշել է ռազմագերիների հետ կապված Ժնևի կոնվենցիաների պահպանման կարևորությունը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք չենք տեսել այդ տեսանյութը, բայց կարևոր է, որ բոլոր ռազմագերիներին վերաբերվեն Ժնևյան կոնվենցիաներին համապատասխան»,- նշել է Դյուժարիկը:
Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում ռուս ռազմագերիների ոտքերին կրակում էին։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Խարկովի մարզում ուկրաինացի ազգայնականների հենակետերից մեկում։