ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հանձնարարել է ՌԴ-ի և Ուկրաինայի հետ քննարկել հումանիտար զինադադարի հնարավորությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտնել է, որ հանձնարարել է իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին շահագրգիռ կողմերի հետ ուսումնասիրել Ուկրաինայում մարդասիրական զինադադար կնքելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես հանձնարարել եմ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուսումնասիրել կողմերի հետ Ուկրաինայում հումանիտար զինադադարի պայմանավորվածությունների ու նախապատրաստությունների հնարավորությունները»,-ասել է Գուտերեշեը լրագրողների հետ հանդիպմանը:

Գուտերեշը հույս է հայտնել, որ կողմերը կցուցաբերեն բարի կամք հումանիտար զինադադարի հարցի շուրջ համաձայնության հասնելու համար: Գլխավոր քարտուղարը նշել է, որ չի հավատում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը միջուկային զենքի կիրառմամբ բախման վերածվելու հնարավորությանը:

Տեսանյութեր

Լրահոս