Նավթի համաշխարհային գները կաճեն ավելի քան 2,5 տոկոսով

Նավթի համաշխարհային գները մարտի 22-ին ավելի քան 2,5 տոկոսով կաճեն` ԵՄ-ում ռուսաստանյան նավթի ճյուղի դեմ պատժամիջոցների քննարկման ֆոնին: Այդ մասին վկայում են սակարկությունների տվյալները:

Երեւանի ժամանակով 09:32-ի դրությամբ Brent մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 2,85 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 118,91 դոլարի, WTI մակնիշի նավթի մայիսյան ֆյուչերսների գինը՝ 2,6 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 112,81 դոլարի: Գների աճին նպաստում են այն հաղորդագրությունները, որ Եվրամիության երկրները քննարկում են ռուսաստանյան նավթի ներմուծման արգելքը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ:

Ներդրողները երկյուղում են շուկայում հումքի դեֆիցիտից: «Թվում է, թե էներգակիրների առեւտրականներն էլ ավելի են վստահ այն բանում, որ առաջարկի դեֆիցիտը սարերի հետեւում չէ»,-«Ասոշիեյթեդ պրես» գործակալությանն ասել է Oanda-ի վերլուծաբան Էդվարդ Մոյյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Տեսանյութեր

Լրահոս