7 գիրք, որոնք իրենց հեղինակներին մեկընդմիշտ ապահովել են համաշխարհային փառք
1. «Փոքրիկ իշխանը» – Անտուան դը Սենտ-Էքզյուպերի
«Փոքրիկ իշխանը» թարգմանվել է 382 լեզուներով և ամենաշատ վաճառվող գրքերից մեկն է աշխարհում: Հաստատապես բոլորը գիտեն այս ստեղծագործության հեղինակին: Սակայն Էքզյուպերին ունի նաև այլ ստեղծագոծրություններ, բայց դրանց մասին քչերը գիտեն: Գերմանացի փիլիսոփա Մարտին Հայդեգերը «Փոքրիկ իշխանը» կոչել է էքզիստենցիալիզմի 20-րդ դարի մեծագույն գործերից մեկը:
2. «Հարի Փոթեր» (վիպաշար) – Ջոան Ռոուլինգ
Չնայած Ջոան Ռոուլինգը արդեն բավականին գրքեր է գրել, նա շատերի համար այդպես էլ մնում է հենց «Հարի Փոթերի» հեղինակը: Այս գիրքը նրան բերել է ոչ միայն ճանաչում և փրկել է աղքատությունից, այլ նաև շատ բաներում դարձել է կենսագրական:
3. «Սառույցի և կրակի երգը» – Ջորջ Մարտին
Ջորջ Մարտինը, թերևս, կմտնի պատմության մեջ՝ որպես մասշտաբային էպիկական ֆենթըզի սագայի հեղինակ, չնայած նա շատ արդյունավետ է նաև այլ ժանրերում: Այնուամենայնիվ, նրան համաշխարհային փառք բերեց «Սառույցի և կրակի երգը» և դրա հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» սերիալը:
4. «Գրքի գող» – Մարկուս Զուսակ
«Գրքի գողի» հեղինակի անունը շատ ավելի քիչ մարդկանց է հայտնի, քան հենց «Գրքի գողը»: Այն, ի դեպ, նաև էկրանավորվել է, որը նրան լրացուցիչ փառք է բերել: Դրա հետ մեկտեղ, գրեթե ոչ ոք չգիտի, որ Մարկուս Զուսակին գրել է ևս 5 վեպ:
5. «Մարտական ձին» – Մայք Մորպուրգո
«Մարտական ձին» ի սկզբանե մտածվել է՝ որպես մանկական գիրք, որը պատմվում է ձիու անունից: Արդյունքում՝ վեպն այնքան պոպուլյար դարձավ, որ դրա հիման վրա Բրոդվեյում ներկայացում դրվեց, իսկ Սթիվեն Սփիլբերգը ֆիլմ նկարահանեց:
6. «Ուլիսես» – Ջեյմս Ջոյս
Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» գրականության մեջ, թերևս, նման է Էվերեստին. դրա մասին շատերն են լսել, հաղթահարել են մի քանի հոգի: Վեպը պատմում է դուբլինյան քաղքենի Լեոպոլդ Բլումի մեկ օրվա մասին, որը, սակայն, ունի շատ մեծ քանակությամբ պատմական, փիլիսոփայական, գրական և մշակութային հղումներ: Ջեյմսն ինքը մի անգամ ասել է. «Ես վեպում զետեղել եմ այնքան գլուխկոտրուկներ և հանելուկներ, որ պրոֆեսորները հարյուրավոր տարիներ կվիճեն, թե ինչ էի ուզում ասել ես»: Եվ այս ամենը վեպը դարձնում է անմահ:
«Ուլիսեսը» ճանաչվել է մոդեռնիստական գրականության գլուխգործոց, իսկ հեղինակի մյուս գործերը շատ են զիջում «Ուլիսեսին» և շատ քչերին են հայտնի:
7. «Մերի Փոփինս» – Փամելա Թրևերս
«Մերի Փոփինսի» մասին գրքի ստեղծման պատմությունը, ինչպես նաև հենց իդեալական դայակի կերպարը, պարուրված են որոշակի գաղտնիքով: Ըստ վարկածներից մեկի, Փամելա Թրևերսը վերականգնվում էր իր տանը ծանր հիվանդությունից հետո, և նրա ընկերոջ՝ միստիկ պոետ Ջորջ Ռասելի կարծիքով, գիրք էր գրում վհուկի մասին: Հենց այդ ժամանակ նրա մոտ են բերում երկու երեխաների, որոնց մասին վերջինս պետք է հոգ տաներ, և Թրևերսը հորինել է հեքիաթ կախարդական դայակի մասին, որը և սկիզբ է դրել գրքերի շարքին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը